Վիլնյուսը պատրաստակամ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. ՀՀ նախագահի այցը Լիտվա

ԼԼիլիթ Ասատրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիտվա պաշտոնական այցի 2-րդ օրը հանդիպել է լիտվացի իր պաշտոնակցին: Լիտվայի Հանրապետության նախագահի նստավայրում Վահագն Խաչատուրյանին դիմավորել են պաշտոնական արարողակարգով:

Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Այնուհետև երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

Երկու երկրների գործակցության հեռանկարները Հայաստանի նախագահը քննարկել է նաև Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Չմիլիտե Նիլսենին:

Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Անտակալնիսի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին:

Պաշտոնական հանդիպումներից զատ` նաև տեղի է ունեցել հայ-լիտվական գործարար համաժողով, որում բացման խոսքով են հանդես եկել երկու երկրների նախագահները: Համաժողովի ընթացքում Հայաստանի և Լիտվայի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները գործակցության և փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագրեր և հուշագրեր են ստորագրվել նաև համաժողովի մասնակից հայ և լիտվացի գործարարների միջև:

Լիտվա այցի առաջին օրը նախագահը հանդիպել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանային խնդիրները:
Խաչատուրյանը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են Հայաստանի անվտանգային խնդիրներին։

Նախագահի պաշտոնական այցի վերջին օրը՝ վաղը, նախատեսված է նաև աշխատանքային ճաշ՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի անունից:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում