ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Դեսպանը նշել է, որ ԶՖԳ-ն առավել քան երբևէ ներկա է Հայաստանում և պատրաստ է զարգացնել իր գործունեությունը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումներին և այդ համատեքստում Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում