ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են հայ-իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր

Քննարկվել են հայ-իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը այսօր հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինիի հետ։

 

Ինչպես տեղեկացնում են համայնքապետարանից՝ համայնքապետը նշել է, որ հանդիպումը ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման համար:
 
Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: Երկու ժողովուրդների միջև բարեկամությունը առավել խորացնելու և ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի և ԻԻՀ որևէ քաղաքի հետ քույրացման գաղափարը` հատկապես կարևորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում:
 
Համագործակցության շրջանակներում կարևորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու և հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր:
 
Քննարկել են հայ-իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների և ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում