ԼԼիլիթ Ասատրյան

Ավտոմեքենան բախվել է ծառին և ընկել ջրատարը. կա տուժած

Ավտոմեքենան բախվել է ծառին և ընկել ջրատարը. կա տուժած

Ապրիլի 17-ին` ժամը 23:30-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատության փողոցում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1999 թ.) բախվել է ծառին և ընկել ջրատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում