ԱԱնժելիկա Ժամհարյան

«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի

«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպի պատասխանատու կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ վերջինի նկատմամբ նշանակվել է 1.5-2 մլն դրամի տուգանք:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14:23-ին, տեղի ունեցած փլուզման հետևանքով քարերը թափվել էին մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում