ԳԳոհար Սարգսյան

Այսուհետ կիրականացվի նաև հողի որակական ցուցանիշների հետազոտություն

Այսուհետ կիրականացվի նաև հողի որակական ցուցանիշների հետազոտություն

Կառավարության աջակցությամբ ձեռք բերված վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ, բարելավվել է Կենտրոնի փորձագիտական հետազոտությունների արդյունավետությունը՝ նպաստելով իրականացվող փորձաքննությունների ենթատեսակների ընդլայնմանն ու դրանց իրականացման ժամկետների կրճատմանը: Նշվածն ունի կարևոր նշանակություն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում։

Որակական ավելի բարձր ցուցանիշ  ապահովելու նպատակով այժմ հնարավոր է իրականացնել  նաև հողի հետազոտություն հետևյալ տեսակներով՝

հողի մորֆոլոգիական հատկանիշները.

հողի հիդրոսկոպիկ ջրի որոշում.

հողի մեխանիկական կազմի որոշում.

հողի  օրգանական նյութերի հետազոտություն.

հողի քիմիական հատկանիշների հետազոտություն (կարբոնատայնություն և pH).

հողի հեշտ հիդրոլիզվող  ազոտի որոշում.

կարբոնատային հողերում շարժուն  ֆոսֆորի որոշում.

փոխանակային կալիումի որոշում.

հողի քիմիական տարրերի որոշում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում