ԳԳոհար Սարգսյան

Ինչպես նվազեցնել շաքարի օգտագործումը

Ինչպես նվազեցնել շաքարի օգտագործումը
ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը խորհուրդներ է տվել՝ ինչպես նվազեցնել շաքարի օգտագործումը:
 
Խորհուրդների շարքում են. 
 
Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները (ինչպիսիք են` թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն) թարմ մրգերով կամ շաքար չպարունակող չրերով:
 
Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը:
 
Շաքարի փոխարեն կարելի է օգտագործել վանիլի, դարչինի, նարնջի կամ կիտրոնի էքստրակտներ: Հաճախ համի տարբերությունն աննկատ է, իսկ օրգանիզմին տված օգուտն՝ ահռելի։
 
Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել կոմպոտի, գազավորված ըմպելիքների, մրգային հյութերի, կաթնային կոկտեյլների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր:
 
Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում