ԳԳոհար Սարգսյան

Գնել Սանոսյանը KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ քննարկել է իրականացվող ծրագրերի վերաբերյալ հարցեր

Գնել Սանոսյանը KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ քննարկել է իրականացվող ծրագրերի վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի Հետ։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ջրային կոմիտեի ներկայացուցիչները։
 

Հանդիպման ժամանակ խոսվել է Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկի, կապալառուի հետ պայմանագրի ստորագրման և, դրանով պայմանավորված, մայիսի 17-ին հիմնարկեքի արարողություն պլանավորելու հնարավորության հարցը։

 

Հեռավար հանդիպման ժամանակ քննարկվել են նաև KFW-ի հետ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում