ԳԳոհար Սարգսյան

Բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստան կժամանեն նաև փոխվարչապետների հրավերով․ նախագիծ

Բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստան  կժամանեն նաև փոխվարչապետների հրավերով․ նախագիծ

«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու, այցերը պատշաճ ու օպերատիվ կազմակերպելու հանգամանքով:

«Բարձրաստիճան պատվիրակություններ» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստան ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները: Կստակեցվի փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի հետ կապված ծախսերի ֆինանսավորման ձևաչափը. ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` վարչապետի որոշմամբ:

Հարցը քննարկվել է ԱԺ նիստում, կարգավորումները ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում