ՌԴ բանկերում և ներդրումային ընկերություններում հարուստ հաճախորդների միջոցները նվազել են 21.5 %-ով

ԼԼիլիթ Ասատրյան

Ռուսաստանի բանկերում և ներդրումային ընկերություններում հարուստ հաճախորդների միջոցներն անցած տարի նվազել են 21.5 տոկոսով՝ կազմելով 10.9 տրլն ռուբլի: Խոսքը 1 մլն դոլար և ավելի կապիտալ ունեցող հաճախորդների մասին է: Ուսումնասիրությունը ռուսական Frank RG վերլուծական ընկերությունն է կատարել:

Միևնույն ժամանակ, 2022-ին ռուսաստանցիներին պատկանող 6,6 տրիլիոն ռուբլի ուղղվել է օտարերկրյա բանկեր, և այդ միջոցների կեսից ավելին հենց հարուստ քաղաքացիներն են տեղաբաշխել։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ միջոցների փոխադրման հիմնական կենտրոն է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունները. 15.6 տոկոսը հենց այնտեղ է օգտագործում այդ գումարը: ԵՄ երկրներին ընդհանուր բաժին է հասել 16.7 տոկոսը, հաջորդը՝ Ղազախստանն է` 14.7, ապա Շվեյցարիան՝ 13.3, և Հայաստանը՝ 12.1 տոկոս:

Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Մի կողմից սահմանափակումների պայմաններում բնականաբար այդ անձինք իրենց սահմանափակ հնարավորությունները գործարքներ կատարելու պիտի տեղափոխեն այնպիսի դաշտ, որտեղ ավելի ազատ է իրենց համար, և այս առումով վստահելիությունը Հայաստանի նկատմամբ բավականին բարձր է, կարծում եմ: Դա կապված է և արժույթի փոխարժեքի, և տնտեսական ցուցանիշների դրական տեմպերի հետ:

Ռուսաստանցիները տեղափոխած գումարը ներդրել են տարբեր ոլորտներում, նշում են տնտեսագետները: Այդ ուղղություններից մեկն էլ պասիվ եկամուտն է՝ ավանդի տեսքով:

Աղասի Թավադյան (տնտեսագետ) - Քանի որ վիճակն անկայուն է Ռուսաստանում, իհարկե, իրենք իրականում ներդնում են անշարժ գույք նաև ՀՀ-ում, նաև ոսկի, բայց նշեմ, որ ոչ միայն հարուստ մարդիկ են դուրս եկել, և իրենց կապիտալն է դուրս եկել ՌԴ-ից, այլ նաև աշխատավոր մարդկանց մի զգալի հատվածը, ասենք, ՏՏ ոլորտի` դուրս է եկել:

Ընկերության հարցումները ցույց են տվել՝ առաջիկայում Արաբական Միացյալ Էմիրություններում իր գումարը կներդնի ռուսաստանցիների 16.1 տոկոսը, 7.5 տոկոսը նախատեսում է Հայաստանում օգտագործել իր միջոցները, հաջորդում են՝ Թուրքիան, Ղազախստանը և Չինաստանը:

Էդգար Աղաբեկյան - Կարծում եմ փորձաշրջանը` անցած տարվա, իրենց էլ ազդակներ տվեց, որ մեր ֆինանսական համակարգը բավականին կայուն է, մանավանդ, եթե դիտարկենք էս պատերազմական, քաղաքական լարվածության պայմաններում: Եթե մեր ֆինանսական համակարգը որոշակի կայունություն է դրսևորում և նաև ցուցանիշների առումով լավանում է, պիտի դիտարկենք, որ մենք իրենց համար գրավիչ ենք դառնում, և վստահելիությունը ժամանակի մեջ գնալով մեծանում է:

Ըստ վերլուծական ընկերության ուսումնասիրության՝ 1 տարում Ռուսաստանում մեկ միլիոն դոլարից ավելի իրացվելի ֆոնդեր պահելու պատրաստ մեծահարուստների թիվը 46,2 հազարից նվազել է՝ հասնելով 37,8 հազարի։

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում