ԱԱրսեն Մկրտչյան

Հանրային գնումների վերահսկողության շրջանակն ընդլայնելու նպատակով ՊՎԾ-ին հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք

Հանրային գնումների վերահսկողության շրջանակն ընդլայնելու նպատակով ՊՎԾ-ին հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք

Պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը մեծացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սույն թվականի ապրիլի 4-ի թիվ 369-Ա որոշմամբ Պետական վերահսկողական ծառայությանը հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք, որոնք տրամադրվելու են Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը:

Ծառայության կողմից իրականացվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգում զետեղված՝ 2022 թվականի ընթացքում կնքված գնման պայմանագրերի վերաբերյալ վերլուծություն, որի արդյունքների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային գնումների ընթացակարգերի ընդհանուր թիվը կազմել է 23.799, որոնց շրջանակներում կնքվել են շուրջ 406,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով գնման պայմանագրեր:

Վերոնշվածի համատեքստում պետք է փաստել, որ 2022 թվականի ընթացքում՝ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պարագայում, Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության մասնագետների կողմից ընտրանքային կարգով՝ ռիսկայնության և մի շարք այլ չափորոշիչների համադրման միջոցով, իրականացվել են շուրջ 3.100 գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերլուծություն, որի շրջանակներում փոփոխության են ենթարկվել թվով 168 գնման ընթացակարգերի հրավերներ: Ընդ որում, իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքների հիման վրա միայն 2022 թվականին նախաձեռնվել են թվով 11 քրեական վարույթներ և արձանագրվել են շուրջ 1,18 մլրդ ՀՀ դրամի խախտումներ:

Լրացուցիչ 10 հաստիքների ներգրավման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի Ծառայության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից հնարավորինս վերահսկելի դարձնել պետական մարմինների կողմից իրականացվող գնումների գործընթացները: Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այլ պատվիրատուների (ՓԲԸ, ՊՈԱԿ և այլ կառույցներ) կողմից կազմակերպվող գնումների նկատմամբ առաջնային հսկողությունն իրականացվում է պետական մարմինների ներքին հսկողական ռեսուրսների հաշվին, որի նկատմամբ վերահսկողությունը, ըստ անհրաժեշտության, իրականացվում է Ծառայության կողմից: Ընդ որում, պետական կառավարման համակարգի մարմինների մակարդակում գնումների գործընթացների նկատմամբ հսկողությունն իրականացվում է նաև ներքին աուդիտի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիմնականում արտապատվիրակված աուդիտորական ընկերությունների կողմից:

Միևնույն ժամանակ, հարկ է փաստել, որ ներկայումս Ծառայության կողմից աշխատանքներ են իրականացվում հանրային գնումների գործընթացների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ՝ որոշակի ընտրանքային մեթոդաբանության, ռիսկերի գնահատման համակարգի ներդրման և լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքակազմերի մշակման ուղղությամբ՝ համագործակցելով շահագրգիռ պետական գերատեսչությունների և ոլորտի  փորձագիտական շրջանակների հետ:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում