ՄՄարիամ Մխիթարյան

Չարլզ III-ի այցը Ֆրանսիա հետաձգվում է ցույցերի պատճառով

Չարլզ III-ի այցը Ֆրանսիա հետաձգվում է ցույցերի պատճառով

Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի այցը Ֆրանսիա հետաձգվում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ֆոնին, հայտնում է Ելիսեյան պալատը։

Այս որոշումն ընդունել են երկու երկրի կառավարությունները Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի միապետի հեռախոսազրույցից հետո։ Փարիզը հայտարարել է, որ կցանկանար «Նորին մեծությանն ընդունել այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են մեր բարեկամական հարաբերություններին»:

Դաունինգ սթրիթը հայտնել է, որ այցը հետաձգվել է նախագահ Մակրոնի խնդրանքով։

Բրիտանական միապետի ժամանումը նախատեսված էր կիրակի, ենթադրվում էր, որ Չարլզ III-ը և թագուհի կոնսորթ Կամիլան երեք օր կանցկացնեն Ֆրանսիայում։ Պաշտոնական ծրագիրը ներառում էր ելույթ Ֆրանսիայի Սենատում, ցուցահանդեսի բացում Օրսե թանգարանում և այցելություն Բորդոյի մերձակայքում գտնվող էկոխաղողի այգի ու անցյալ ամառվա անտառային հրդեհներից տուժած տարածքներ:

Լա Մանշի երկու կողմերը անվտանգության հետ կապված մտահոգություններ ունեին Չարլզ III-ի առաջին պետական ​​այցի ժամանակ, որը համընկավ Ֆրանսիայում սոցիալական բախումների հետ:

Մարտի 29-ին Չարլզ III-ին սպասում են Գերմանիայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում