96,6 մլն դրամ տուգանք փետրվարին՝ աշխատողներին չգրանցողներին, ՀԴՄ-ի և անկանխիկի կանոնները խախտողներին

ԼԼիլիթ Ասատրյան

Պետական եկամուտների կոմիտեն նախորդ ամիս 210 հարկ վճարողի մոտ ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտում է արձանագրել. ընդհանուր 70,4 մլն դրամ տուգանք է նշանակել, իսկ 26 հարկ վճարողի մոտ արձանագրել է աշխատողներին չգրանցելու դեպք, կիրառվել է 17,7 մլն դրամ տուգանք: 23 հարկ վճարող էլ խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները և տուգանվել 8,5 մլն դրամով:

Փետրվարին այս դեպքերով կիրառված տուգանքի ընդհանուր չափը 96,6 մլն դրամ է: ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքում տուգանքի չափը կարող է հասնել 10 մլն դրամի, չգրանցված յուրաքանչյուր աշխատողի համար` 250 հազար դրամի, անկանխիկ գործառնությունների պահանջները խախտելու դեպքում` 300 կամ 500 հազար դրամի:

Արթուր Հակոբյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ) - Թիրախային ստուգումներ են արվում, ու առավել թիրախավորվել են խոշոր և միջին հարկ վճարողները: Մենք որ նայենք, այս տարի գերակշռում են խոշոր և միջին հարկ վճարողների շրջանում իրականացված ստուգումները` ի տարբերություն նախորդ տարվա: Միայն հունվար-փետրվար-մարտ ամիսներին խոշոր և միջին հարկ վճարողների մոտ իրականացվել է ավելի քան 400 հսկողական միջոցառում` նախորդ տարվա տարվա 90-ի համեմատ:

Ստուգումներն իրականացվել են գազա-բենզալցակայաններում, դեղատներում, մանրածախ առևտրի կետերում, նաև ծաղկի խանութներում:

Արթուր Հակոբյան - ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների մասով հրապարակվել է ընդհանուր ստուգումների 46 տոկոսը, այսինքն` ընդհանուր ստուգումներից 46 տոկոսի մոտ են խախտումներ հայտնաբերվել և տուգանվել: Չգրանցված աշխատողների մասով հրապարակվել է ընդհանուր ստուգումների 42 տոկոսը, իսկ անկանխիկի գծով ստուգումների մասով` 51 տոկոսը:

Կոմիտեն արդեն, բացի ստուգված և տուգանված ընկերությունների անուններից, նաև սկսել է հրապարակել դրանց լուսանկարները` նպատակների մասին խոսում է ՊԵԿ պաշտոնյան:

Արթուր Հակոբյան - Կոնկրետ առևտրի կետի ֆիրմային անվանումը կարող է լինել այլ, և կազմակերպության իրավաբանական՝ որպես իրավաբանական անձ գրանցված անվանումը կարող է լինել լրիվ այլ, և նույնականացում այդ տվյալներից օգտվողների մոտ չի իրականացվում, ու, կարծում եմ, սա ևս որպես զսպվող գործիք կօգտագործվի՝ մեր կողմից կկիրառվի:

Արթուր Հակոբյանը դժվարանում է գնահատել խախտումների ծավալն ու համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, քանի որ, հավաստիացնում է, ՊԵԿ-ը տարեցտարի ավելի ինտենսիվ և թիրախային աշխատանք է տանում, ինչի արդյունքում ավելի շատ խախտումներ են հայտնաբերվում:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում