ՄՄարիամ Մխիթարյան

Լեհական ՄիԳ-29-ները դժվար թե արմատապես փոխեն իրավիճակը ռազմաճակատում. Ուկրաինայի ՌՕՈՒ ներկայացուցիչ

Լեհական ՄիԳ-29-ները դժվար թե արմատապես փոխեն իրավիճակը ռազմաճակատում. Ուկրաինայի ՌՕՈՒ ներկայացուցիչ

Լեհական ՄիԳ-29 կործանիչները, որոնք շուտով կստանա Կիևը, դժվար թե արմատապես փոխեն իրավիճակը ռազմաճակատում և ամրապնդեն մեր դիրքերը՝ ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Խոսնակը նշել է, որ ՄիԳ-29-ի լեհական տարբերակը թեև արդիականացվել է GPS նավիգատորով, կապի և «յուրային-օտար» նույնականացման համակարգով, այնուամենայնիվ, դարձյալ հնացած մեքենա է։

«Օդային գերազանցության հասնելու համար մեզ անհրաժեշտ են բազմաֆունկցիոնալ ժամանակակից ինքնաթիռներ»,- ասել է Իգնատը:

Ավելի վաղ Վարշավան հայտնել էր, որ մոտ օրերս Ուկրաինա կուղարկի ՄիԳ-29 առաջին չորս կործանիչը: Լեհաստանն այժմ պահեստում ունի ավելի քան 10 նման ինքնաթիռ, դրանց մեծ մասը վերանորոգման փուլում են, որը շուտով կավարտվի: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վստահեցրել է, որ «դրանք այն ինքնաթիռները չեն, որոնք ժամանակին ստացել ենք ԳԴՀ բանակից: Նրանք դեռևս ակտիվ են մեր ՀՕՊ-ում, բայց դրանց գործածության ժամանակն ավարտվում է»,- մասնավորեցրել է նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում