ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանում հայտարարել են հերթական «իրանական լրտեսական ցանցի» բացահայտման մասին

Ադրբեջանում հայտարարել են  հերթական  «իրանական լրտեսական ցանցի» բացահայտման մասին

Ադրբեջանում հայտարարել են ենթադրյալ «իրանական լրտեսների» հերթական խմբի ձերբակալելու մասին։ Ադրբեջանական իրավապահ մարմինների տվյալով՝  իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ Ադրբեջանում բացահայտվել և բերման է ենթարկվել 32 մարդ, որոնք, գերատեսչության պնդմամբ, «կրոնական քողի տակ դիվերսիոն գործունեություն են ծավալել»։ Նշվում է, թե իբր ձերբակալված քաղաքացիները սոցցանցերի միջոցով, պաշտամունքի վայրերում, այլ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, կատարել են տարբեր առաջադրանքներ։

Հատկանշական է, որ սա ենթադրյալ իրանական լրտեսական ցանցի բացահայտման առաջին դեպքը չէ։ Հետաքրքիր զուգադիպությամբ նման ձերբակալությունները համընկնում են Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածության մեծացման հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում