Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2023

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն չի անցել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով. ՊՆ:

Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու և Լի Ցյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան:

Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային միացնելու համար. The Economic Times:

Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն. Հակոբ Արշակյան:

Փետրվարին Հայաստան է այցելել ավելի քան 130 հազար զբոսաշրջիկ:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն: 

Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Մերապի հրաբուխը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում