Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են Բրյանսկի մարզում ուկրաինական դիվերսիոն խմբի և ՌԴ ուժայինների միջև բախումների մասին

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են Բրյանսկի մարզում ուկրաինական դիվերսիոն խմբի և ՌԴ ուժայինների միջև բախումների մասին

Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

ՌԻԱ Նովոստիի նախնական տվյալներով՝ Լյուբեչան գյուղի խանութներից մեկում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ Այս մասին հայտնել է ուժային կառույցներից մեկում գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր երկու գյուղի վրա հարձակման մասին: Նրա խոսքով՝ ուկրաինացի դիվերսանտները կրակել են մեքենաներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:

 «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները դիվերսիոն խմբի վերացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում