Գյուղապահովագրության փորձնական ծրագրից 4 տարում օգտվել է ՀՀ մշակովի հողատարածքների միայն 1 տոկոսը

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրից չորս տարի անց ապահովագրվել է Հայաստանի մշակովի հողատարածքների միայն մեկ տոկոսը:

Ռոման Համայակյան (Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պատասխանատու) - Պետք է նշեմ, որ Շիրակի մարզում ցուցանիշները 2020, 21 և 22 թթ. հետևյալն են. 2020 թ.՝ 497 հա, 21 թ.՝ 1400 հա: 2022-ին արդեն ապահովահգրվել է 1764 հա մշակաբույսեր, ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Շիրակի մարզը այս ցուցանիշներով առաջատարն է։

Հրդեհի, կարկտահարության, ցրտահարության և երաշտի դեպքում է գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրվում։ Ապահովագրության ցանկում 13 մշակաբույս է։ Կախված բույսի տեսակից՝ վճարի չափը տարբեր է։ Մեկ հեկտարի համար գյուղացին տարեկան վճարում է 9-13 հազար դրամ։ Շիրակի մարզի ցանքատարածությունները հիմնականում տուժել են կարկտի պատճառով։

Հակոբ Հունանյան (Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական կենտրոնի աշխատակից) - Նախկինում, օրինակ, մեր գյուղի հյուսիսային կողմը գյուղական ասելով՝ կարկտի կքաշեր, սարը ձգում էր ու կարկտահարում, ստիպված, բացի խոտաբույսերից, բան չէին ցանում, բայց թե՛ կայանների դնելը արդյունք տվեց, թե՛ հետագայում՝ ապահովագրությունը։ 2-3 տարի արդեն սկսել է, նախանցած տարի կարկտահարության ժամանակ ահագին ձեռնտու եղավ, ստացան փոխհատուցում, պարզապես էն քանակը չկա: Եթե բոլորը ապահովագրեն, լավ կլինի։

Ղևոնդ Հովհաննիսյանը արդեն երեսուն տարի զբաղվում է կարտոֆիլի, ցորենի, համեմունքների ու սերմերի մշակմամբ։ Առաջիններից է օգտվել ապահովագրությունից։

Ղևոնդ Հովհաննիսյան (Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի գյուղատնտես) - 21 թվին ապահովագրել ենք 3 հա ցորեն, կարկատահարվավ, ապահովագրությունը հինգ աշխատանքային օրվա մոտեցան, գնահատեցին և լրիվ փոխհատուցվեց, 22 թ. շատ ապահովագրեցինք, նորից կարկտահարվեց, էլի դիմեցինք, եկան գնահատեցին, կարկտահարված տոկոսը և փոխհատուցումը տրվեց, շատ գոհ ենք։

Մայիսյանում նաև բացթողումներն են թվարկում։ Հունանյանն առաջարկում է անցնել կլոր տարվա ապահովագրության, այժմ սեզոնային է։

Հակոբ Հունանյան - Խնդրեմ էս տարի ոնց որ ձմռան երաշտ, որը աշնանացան կուլտուրայի համար վտանգավոր էր, հնարավոր է՝ գարունը բացվի, բույս չլինի: Ցանկալի է, որ սեզոնային չլինի ապահովագրության տևողությունը:

Գյուղատնտեսներն առաջարկում են նաև ցրտահարությունից ապահովագրվելու փաթեթեր մշակել:

Ղևոնդ Հովհաննիսյան - Մեկ էլ լավ կլիներ՝ համեմի սերմ, կտավատի սերմ. դրանք չկան: Այն կուլտուրաները, լավ կլիներ՝ դրանք ավելացնեին։

Առաժմ Շիրակում ապահովագրում են մեծ մասամբ կարկտահարության ռիսկից։ Գյուղապահովագրությունից օգտվում են հիմնականում խոշոր ֆերմերները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում