2023-ին Դիլիջանը 2 միլիարդ դրամի 12 սուբվենցիոն հայտ է ներկայացրել

ԳԳայանե Թամամյան

Ճանապարհաշինություն, տրանսպորտ, կանգառներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ, խմելու ջուր, աղբահանություն․ 2023-ի համար Դիլիջան համայնքից կառավարությանը ներկայացված 12 սուբվենցիոն ծրագրերի հայտերում տեղ գտած առաջնահերթ խնդիրներն են: Դրանք ներառում են և՛ քաղաքը, և՛ խոշորացված համայնքի բոլոր 6 գյուղերը: Իր ծավալով առաջատարը ճանապարհաշինությունն է, որը նախատեսված է իրականացնել Դիլիջանում և չորս գյուղում: Առաջին անգամ կտուֆապատվեն գյուղամիջյան ճանապարհները:

Դավիթ Սարգսյան (Դիլիջանի համայնքապետ) - Դիլիջան քաղաքում նախատեսվում է մոտ 4300 մ ճանապարհի հիմնանորոգում՝ մայթերով, սալիկապատումներով: Չորս գյուղական բնակավայրերում մոտ 4600 մ ճանապարհ կտուֆապատվի՝ Հաղարծին, Խաչարձան, Հովք և Գոշ գյուղերում: Երկարաժամկետ լուծում ենք տալիս հարցին:

Մյուս երկու գյուղում՝ Թեղուտում և Աղավնավանքում, կկառուցվի ընդհանուր առմամբ 18 կմ խմելու ջրագիծ, կնորացվի ներքին ցանցը, որը խորհրդային ժամանակներից ի վեր չի նորոգվել: Կարևորվել է նաև քաղաքի և բնակավայրերի միջև տրանսպորտային կապի բարելավումը:

Դավիթ Սարգսյան - Դիլիջան քաղաքում և գյուղական բնակավայրերում կկառուցվեն 24 կանգառներ՝ Դիլիջանի կոլորիտին համապատասխան, ձեռք կբերենք նոր 2 ավտոբուսներ, որը քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը կթեթևացնի: Ներկա պահին էլ ունենք տրանսպորտային կապը գյուղական բնակավայրերից դեպի քաղաք, բայց էլ ավելի կթեթևացնենք՝ նոր ավտոբուսներ ձեռք բերելով:

Քաղաքը կունենա նաև նոր աղբատար մեքենա և նոր աղբամաններ: Ներկայացված սուբենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ 2 մլրդ դրամ է, որից մոտ 980 մլն-ը՝ համայնքի ներդրումը:

Վարդան Գրիգորյան (Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ) - Հիմնականում հեռու գյուղական բնակավայրերում համայնքի ներդրումը ավելի քիչ է, պետության մասնաբաժինը՝ ավելի շատ, կոնկրետ ջրագծերի վերանորոգման աշխատանքները՝ 35:65 տոկոսային հարաբերակցությամբ: Նմանատիպ խոշոր ծրագրեր փոքր գյուղական բնակավայրերում մինչև խոշորացումը հնարավոր չէր իրականացնել:

Ըստ համայնքապետի՝ ծրագրերի մի մասին արդեն տրվել է դրական եզրակացություն, մյուսներն ընթացքի մեջ են, ավարտվելուն պես կհայտարարվեն մրցույթները:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում