2,7 տրլն դրամի արտադրություն. 2022-ին Հայաստանում արդյունաբերությունն աճել է 7,9 տոկոսով

ՄՄարո Թարվերդյան

Մալուխների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը նախորդ տարի իր արտադրական ծավալների աճի հաշվին կարողացել է 25 հորիզոնականով բարելավել իր դիրքերը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: Ընդհանուր առմամբ նախորդ տարի Հայաստանում արդյունաբերությունն աճել է 7,9 տոկոսով:

Արթուր Կարապետյան (Մալուխներ արտադրող ընկերության վաճառքի գծով տնօրեն) - Նախորդ տարի Հայաստանում արձանագրված արդյունաբերական աճից էլ ավելի մեծ աճ է գրանցել մեր կազմակերպությունը, դա պայմանավորված է 2022 թվականի շինարարական մեծ բումով, ինչի արդյունքում նաև պահանջարկն է մեծացել մալուխների շուկայում:

Մալուխներ արտադրող ընկերության վաճառքի գծով տնօրենի խոսքով՝ իրենց արտադրության աճը նպաստել է նաև այլ ռազմավարական ճյուղերի ակտիվացմանը:

Արթուր Կարապետյան - Մալուխների արտադրությունն իր հերթին նպաստում է մի շարք ճյուղերի զարգացմանը: Օրինակ՝ էներգետիկ ոլորտում, կապի ոլորտում, շինարարության ոլորտում, ինչու չէ ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր պաշտպանության ոլորտում:

Մշակող արդյունաբերության աճը 13,5 տոկոս է կազմել: Էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման ուղղությունն աճել է 0,9, իսկ ջրամատակարարման, թափոնների կառավարման և վերամշակման ճյուղը՝ 7,6 տոկոսով: Միակ ճյուղը, որտեղ անկում կա, հանքարդյունաբերությունն է՝ 3,2 տոկոսով: Ընդհանուր արտադրության ծավալը գումարային մոտ 2,7 տրլն դրամ է:

Կարեն Սարգսյան (ՀՀ ԷՆ գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Կտրուկ աճել է մասնավորապես մանածագործությունը, կաշեգործությունը, կոշիկի արտադրությունը, կա աճ սննդամթերքի արդյունաբերությունում: Այս ամենը խոսում է հենց մշակող արդյունաբերության կայուն աճի մասին և եթե նայում ենք ըստ ամիսների այդ աճը պահպանվում է նաև վերջին ամսվա տվյալներով:

Ընդհանուր արդյունաբերության կառուցվածքում մշակող արդյունաբերության մասնաբաժինը՝ 67,4 տոկոս է, հանքարդյունաբերությունը՝ 19,3, ինչը վերջին 3 տարիների համար ամենացածր ցուցանիշն է: Իրենց տեսակարար կշռով մշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ սննդի արտադրությունը, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը, խմիչքի և հիմնային մետաղների արտադրությունը:

Կարեն Սարգսյան - Փաստացի այս ոլորտում մշակող արդյունաբերությունը հենց ստեղծում է այն արժեքը, որի վրա հիմնվում է երկրի փաստացի տնտեսական աճը և նրա զարգացման ներուժը: Այսինքն մասնավորապես այն նոր աշխատատեղերի ստեղծումը, նոր ընկերությունների ձևավորումը, արտաքին շուկաների ձևավորումը դա հենց մշակող արդյունաբերության հաշվին է տեղի ունենալու և նաև իր հերթին այդ մշակող արդյունաբերությունը այն շարժիչ ուժն է, որն այլ տնտեսական ոլորտներին այսպես ասած աճի դրական դինամիկա է հաղորդելու»:

Արդյունաբերության 34,9 տոկոսը մայրաքաղաքին է բաժին ընկնում, 19,1 տոկոսը Սյունիքի, 11,2-ն Արարատի, իսկ 11,1 տոկոսը Կոտայքի մարզին:

Կարեն Սարգսյան - Կառավարության ռազմավարությունից է բխում, նաև մեր երկրի շահերից, որպեսզի զարգանա մշակող արդյունաբերությունը և մեր արդյունաբերության կառուցվածքը դիվերսիֆիկացվի դեպի ավելի այսպես ասած զանգվածային արտադրությունների խթանումը, նաև տարբեր ոլորտներում նոր, այսպես ասած, աճի պոտենցիալի ձևավորումը:

Մասնագետներն ընդգծում են՝ արդյունաբերության աճին նպաստել է նաև արտաքին պահանջարկի ավելացումը:

Կարեն Սարգսյանի խոսքով այս տարի ևս ոլորտում իրականացվող ծրագրերի հաշվին բարձր աճ է ակնկալվում:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում