Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության որոշմամբ Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:

Մինչ այդ նա զբաղեցրել է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

«Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները»,- ասաց նորանշանակ մարզպետը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար: 

«Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը, որովհետև հայրենի մարզին ծառայելը խիստ պատվաբեր է յուրաքանչյուրիս համար: Ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որոնք մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն»,- ասաց Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ երեկ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում