ՊԵԿ-ը հայտնաբերել է կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված 1274 տուփ ծխախոտ

ԳԳոհար Սարգսյան

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում վաճառվում են կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված, միաժամանակ ապրանքանիշը կեղծված ծխախոտներ։ ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը դեպքի առթիվ ձեռնարկել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Երևանում, ինչպես նաև  մարզերում  մանրածախ առևտուր իրականացնող երեք տնտեսվարող սուբյեկտի գործունեության հասցեներում բացահայտել են ընդհանուր առմամբ 1274 տուփ առերևույթ կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված և ապրանքանիշը կեղծված ծխախոտների վաճառքի փաստեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ծխախոտները ձեռք են բերել առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, այդ ապրանքանիշը ներկայացնող պաշտոնական ներկայացուցչի մեծածախ գներից անհամեմատ էժան գներով և իրացնում են մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա տվյալ ապրանքանիշի վաճառվող գներից ավելի ցածր գներով՝ վնասելով այդ ծխախոտի  ապրանքանիշը ներկայացնող անձի օրինական  գործունեությունը։

Այսպիսով, վերոնշյալ  անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածով (Իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ օգտագործելը կամ դրանք իրացնելը) սահմանված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը: Առերևույթ հանցագործության հատկանիշների փաստով նախապատրաստվում են նյութեր՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։

ՀՀ ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելուց, տեղափոխելուց և օգտագործելուց կամ դրանցով ծխախոտային ապրանքները դրոշմավորելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ 

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում