Բանկոմատներում, խանութներում և վճարային մյուս բոլոր կետերում մի քանի օրից նոր 1000-դրամանոց կհայտնվի, ավելի ճիշտ՝ ոչ թե նոր, այլ սպառողին արդեն ծանոթ մանուշակագույնի նորացված, 2022 թվականին տպագրված տարբերակը։ Այն գրեթե չի տարբերվում 4 տարի առաջ շրջանառության մեջ դրված երրորդ սերնդի՝ կոմպոզիտային հումքի վրա պոլիէսթերի բարակ շերտով պատված 1000-դրամանոց թղթադրամից։
1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սևակը:
Թարմացվող 1000-անոցի տեսքը, չափսն ու երանգավորումը ամբողջությամբ պահպանված են։ Փոխված են միայն տպագրության տարեթիվը, նշված կլինի՝ 2022 և քիչ այն կողմ՝ փողի սերիան, որ նորերի դեպքում արդեն սկսվելու է ԱԲ-ով։ Շրջանառություն մտցվող վճարամիջոցի վրա, բնականաբար, հինը չեն լինի նաև Կենտրոնական բանկի նախագահի և ֆինանսների նախարարի ստորագրությունները․ 1000-անոցի նոր թողարկումը Այվազովսկիով 20-հազարանոցի 21 թվականի նմուշից հետո դառնում է թվով երկրորդ վճարամիջոցը, որի վրա գլխավոր դրամատան գործող ղեկավար Մարտին Գալստյանի ստորագրությունն է։ Հայկական թղթադրամների ամենափոքր անվանական արժեքի թարմ խմբաքանակ է շուկա մտցվում, որպեսզի խանութում կամ առևտրային-ֆինանսական այլ գործարքի ժամանակ մաշված վճարամիջոցներով չբավարարվի կանխիկ դրամաշրջանառությունում 1000-անոցի նկատմամբ երկրում առկա պահանջարկը՝ մեկնաբանում են Կենտրոնական բանկից։ Միաժամանակ հանգստացնում մարդկանց․ հին նմուշի 1000-դրամանոցները, եթե ճղված կամ վնասված չեն, շարունակում են լինել օրինական վճարամիջոց։
Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011, 2015 և 2018 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Թարմացվող 1000-անոցները շրջանառություն մտցնելու համար Կենտրոնական բանկը սիմվոլիկ ամսաթիվ է ընտրել՝ ընթացիկ 2023 թվականի հունվարի 23-ը։ Ի դեպ, լինի 1000, 10, 50 թե 100-հազարանոցներով, գլխավոր դրամատնից դուրս կանխիկը՝ փողի բազան, ամսվա սկզբի դրությամբ գերազանցել է 803 մլրդ դրամը։

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել

Ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել

Անհայտ անձը կրակ է բացել թուրքական դպրոցում. կան վիրավորներ

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարությանը համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Հայ-ֆրանսիական ևս մեկ հաջողված համագործակցություն. Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան



