ՄՄարիամ Մխիթարյան

Հակամարտությունից հետո էլ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորում չի սպասվում. Ստոլտենբերգ

Հակամարտությունից հետո էլ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորում չի սպասվում. Ստոլտենբերգ

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորում չի նախատեսվում նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Handelsblatt պարբերականի հետ հարցազրույցում։

«Նույնիսկ եթե Ուկրաինայում թնդանոթները լռեն, չպետք է ակնկալել, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորվեն»,- պնդել է նա:

Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություն էր հնչել նաև Մոսկվայից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն լինի ինչպես նախկինում էր:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վճռորոշ փուլում է:  Ենս Ստոլտենբերգը կրկին շեշտել է, որ Կիևին ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է, և արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումներն Ուկրաինա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում