Ալկոհոլային որոշ խմիչքների իրացման և ներմուծման համար վերացվում է ծանուցման պահանջը

ԼԼիլիթ Ասատրյան
Կառավարությունը հավանություն տվեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

«Այսօրվա մեր նախագիծն ուղղված է էապես հեշտացնելու բիզնես միջավայրը որոշ ոլորտներում: Դրանք 7-ն են. գարեջրի արտադրությունը, գինու, խնձորի, պտղա-հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 100 հազար լիտրից ավել շշալցված կոնյակի իրացման և ներմուծման և այլ գործունեության տեսակների համար մենք վերացնում ենք ծանուցման պահանջը: Ծանուցումը պարզեցված լիցենզիան է, և այս գործունեության տեսակների համար լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ այս ոլորտներում ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան շատ ավելի հեշտ մտնել շուկա և ազատեն իրենց թղթաբանությունից՝ մեր կարծիքով ավելորդ»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ նախագծի այլ հատվածը որոշակի գործունեության տեսակների համար նաև նախատեսում է պետական տուրքի էապես նվազեցում. դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են: «Այսօր ընկերությունները դրանց համար պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք՝ այդ տիպի արտադրանք արտադրելու համար, հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն, որը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար: Ասեմ նաև, որ այսօր մենք ունենք էական մեծ պահանջարկ այս տիպի արտադրանքի համար թե՛ Հայաստանում, թե՛ արտահանման առումով, և կարծում ենք որ այս փոփոխությունը պետէք է խթանի այդ գործունեությամբ զբաղվելը»,- ասաց նա՝ նշելով, որ մի առանձին կետով էլ վերացվում է շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում