Օրը՝ 60 վայրկյանում | 07.01.2023

ԼԼիլիթ Ասատրյան

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ: Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները:

Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար. նա կփոխարինի Վիտալի Բալասանյանին:

Չեմ հասկանում՝ ինչու է Եվրամիությունն այսքան լուռ. եվրապատգամավորը Արցախի շրջափակման մասին: ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը:

Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը նախազգուշացրել է Արցախում 120 000 մարդու համար ստեղծված մարդասիրական աղետի մասին:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 15-րդ քվեարկության արդյունքում հաջողվել է խոսնակ ընտրել: Պաշտոնը կզբաղեցնի հանրապետականների առաջնորդ Քևին Մըքքարթին:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մըքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու առթիվ:

Ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի. Քիրբի:

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդվում է առնվազն 50 վիրավորի մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում