Մեղրիի Փոքր թաղը վերակառուցվում է

ՄՄարիա Գաբրիելյան

Մեղրիի Փոքր թաղը վերակառուցվելու է։ Նպատակը քաղաքի մշակութային, տնտեսական զարգացումն է, դեպի Մեղրի զբոսաշրջային ուղղության ակտիվացումը: Աշխատանքներն իրականացվում են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով։

Անահիտ Ոսկանյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության պատասխանատու) - Այսօր Հայաստանում կա երեք քաղաք, որոնք ունեն պատմական միջավայր՝ Գյումրին, Գորիսը, Մեղրին: Եվ նշյալ ծրագիրը հենց դրանց մեջ որոշակի ներդրումներ է իրականացնում: Մեղրիի Փոքր թաղի վերածնունդը շատ կարևոր է Հայաստանի զբոսաշրջային ներուժի զարգացման համար, այդ իսկ պատճառով ընդգրկվել է ծրագրի մեջ, և հանրային ենթակառուցվածքների հիմնանորոգում է իրականացվում:

Նախատեսվում է Փոքր թաղի պահպանական գոտու՝ Մեժլումյան և Վազանց փողոցների վերակառուցում, զբոսաշրջային ցուցանակներով կահավորում, ավտոկայանատեղիների կառուցում, ինչպես նաև լուսավորման, խմելու ջրի, ոռոգման և կոյուղու համակարգի հիմնում։

Աշոտ Ավետիսյան (ՀՏԶՀ տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համակարգող) - Ենթածրագիրը այս պահին գտնվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման փուլում: Նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին, որից հետո կհայտարարվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ, և բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2023 թ. սկզբին: Ըստ հաստատված նախնական փորձաքննության հաշվետվության՝ շինարարական աշխատանքները կտևեն մոտ 1 տարի:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Բովանդակության պատասխանատուն Զբոսաշրջության կոմիտեն է, իրականացնողը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Հիմնադրամից տեղեկացնում են՝ Մեղրիի Փոքր թաղը նմանվելու է Գորիսին, որտեղ արդեն իսկ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:

Աշոտ Ավետիսյան - Զբոսաշրջության կոմիտեն բաժանել էր կլաստերների, կլաստերներից մեկն էլ Սյունիքի մարզն էր, որտեղ նախատեսվում է թե Զորաց քարերի շինարարությունը, որը էս պահին ակտիվ շինարարության փուլում է, Գորիս համայնքում երեք ենթածրագիր, 2-ը ավարտված են, 1-ը՝ ակտիվ շինարարության փուլում է:

Ենթածրագրի ավարտից հետո «Իզմիրլյան» հիմնադրամը Փոքր թաղի պատմական միջավայրում նախատեսում է ենթակառուցվածքների հիմնման աշխատանքներ։ Դրանք կավարտվեն 2024-ին։

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան,

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում