ՎՎարդուհի Հարությունյան

CNN-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը

CNN-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը

CNN-ը անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ներկայացրել դրա արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը:

Հոդվածի համաձայն՝ այսպես կոչված «բնապահպան-ցուցարարները» Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների, այդ երկրում ցույցերն անօրինական են համարվում, քանի դեռ դրանք չեն արժանանացել կառավարության հավանությանը:

Լրատվականը նշում է, որ Արցախը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ երեխաներն ունեն անհրաժեշտ սննդի և ծառայությունների պակաս, նրանց մի մասը բաժանված է ծնողներից կամ խնամակալներից: Չնայած այս դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն հուսահատվում:

«ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և մեկ տասնյակից ավելի երկիր, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, Ադրբեջանին կոչ են արել բացել Լեռնային Ղարաբաղ ճանապարհը, սակայն այդ կոչերն անտեսվել են, իսկ Ռուսաստանը չի կարողացել նշանակալի քայլեր ձեռնարկել»,- նշվում է հոդվածում: Գործակալությունը նաև պնդում է, որ Ադրբեջանը, օգտագործելով նավթի և գազի պաշարները, փորձում է առավելություններ ստանալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում