Ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերը կլինեն Առաջին ալիքի ուղիղ եթերում

ՄՄարո Թարվերդյան

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել են հաշված օրեր: Ֆուտբոլային աշխարհի ամենասպասված իրադարձության մեկնարկը պատրաստվում է ազդարարել Հայաստանում այդ հեղինակավոր մրցաշարի պաշտոնական հեռարձակող Առաջին ալիքը:

Նախորդ տարիների համեմատությամբ այս դեպքում առաջին անգամ բոլոր հանդիպումները կլինեն Առաջինի ալիքի ուղիղ եթերում՝ զուգահեռ ընթացող հանդիպումները կհեռարձակվեն Լրատվական ալիքով:

Առաջին ալիքը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ֆուտբոլասեր հանրությանը սկսել է նախապատրաստել դեռևս ամիսներ առաջ՝ հեռարձակելով ընդունող երկրի՝ Կատարի, ինչպես նաև մասնակից երկրների հավաքականների մասին պատմող ՖԻՖԱ-ի պաշտոնական ֆիլմերը, որոնք կրկնօրինակվել են հենց Առաջին ալիքում:

Ֆիլմերից բացի, Առաջին ալիքի հեռուստադիտողը կարող է ակնկալել նաև մասնագիտական լուրջ վերլուծություն. ամեն օր հանդիպումներից առաջ Առաջին ալիքի տաղավարում հայկական ֆուտբոլային աշխարհի լավագույն մասնագետները կվերլուծեն նախորդ օրվա հանդիպումները, ինչպես նաև կխոսեն այդ օրվա դիմակայությունների մասին:

Եվ ամենակարևորը՝ հանդիպումները մեկնաբանելու են բոլորին քաջ հայտնի մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Արմեն Գարամյանը, Ռոբերտ Գասպարյանը և Արման Աբելյանը:

Աշխարհի ֆուտբոլային գերտերությունները՝ 32 ուժեղագույն ընտրանիներ, Կատարում փորձելու են պարզել լավագույնին: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը խոստանում է դառնալ առանձնահատուկ, և այդ ֆուտբոլային խոշորագույն տոնն առաջարկում ենք վայելել Առաջին ալիքի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում