Սյունիքում կառուցվել կամ կառուցվում է մոտ 230 կմ ճանապարհ, ինչն աննախադեպ է. Գնել Սանոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ 2022 թվականի սկզբին 500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստման գերակատարմանը:

«Իրականում այդ քաղաքական խոստումը կատարելը տարեցտարի բարդանում է նրանով, որ տարեցտարի ավելի շատ գործ ենք ունենում հիմնանորոգվող ճանապարհների և նաև հատկապես Սյունիքում նոր կառուցվող ճանապարհների հետ: Այդ ճանապարհների պարագայում շատ ավելի խնդիրների ենք բախվում, քան միջին նորոգման կամ տեղական ճանապարհների պարագայում»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այս պահին արդեն մոտ 520 կմ ասֆալտապատված ճանապարհ կա, 40 կմ-ից ավելի՝ խճապատված ճանապարհներ, որոնք նույնպես պատրաստ են շահագործման: 520 կմ-ից մոտ 250 կիլոմետրը միջպետական ճանապարհներ են, մոտ 160 կիլոմետրը՝ հանրապետական, և մոտ 100 կիլոմետրը տեղական նշանակության ճանապարհներ են:

«Եթե վերջին տարիների ցուցանիշները նայենք, կտեսնենք, որ գնալով այս թվերի մեջ աճում է տեղական նշանակության ճանապարհների թիվը, այսինքն՝ գնալով միջպետական, հանրապետական ճանապարհներին այդքան շատ գործ չենք ունենում: Եթե այլ բացվածքով ասենք, ապա 289 կիլոմետրը հիմնանորոգված ճանապարհներն են, 145-150 կիլոմետրը միջին նորոգումն է, այս տարի նույնպես նախորդ տարվա պես 50 կմ Հյուսիս-հարավում է ճանապարհ ասֆալտապատվել: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել՝ Հյուսիս-հարավի 50 կիլոմետրը առնվազն 150 կմ է, որովհետև դա դա եռաշերտ ասֆալտապատում է»,- ընդգծեց նախարարը:

Ինչ վերաբերում է Սյունիքում արվող աշխատանքներին, ապա դրանք, Գնել Սանոսյանի խոսքով, աննախադեպ են և որևէ մարզի հետ համեմատելի չեն:

«Եթե մարզերում գրեթե համաչափ բաշխվածություն կա՝ շատ քիչ տարբերություններով, ապա Սյունիքում կառուցվել կամ կառուցվում է մոտ 230 կմ ճանապարհ, ինչն աննախադեպ է և՛ կիլոմետրերի, և՛ գումարային առումով»,- նշեց նա:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում