Միջազգային զեկույցներ կան, որ տարածաշրջանում գնաճը ՀՀ-ում ամենացածրն է կամ ցածրերից մեկը. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Մենք այսօր հպարտանում ենք, որ աշխարհի 165 երկրների շարքում Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում։ Սա նաև ինչի՞ շնորհիվ. որովհետև Հայաստանն ապացուցել է, որ շուկայական տնտեսությամբ երկիր է. Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դրանից բխող հարցը հետևյալն է. «Այո՛, կան մտահոգություններ, բայց կան նաև շուկայական իրողություններ. եթե կառավարությունն անհարկի միջամտություններ իրականացնի փոխարժեքի հետ կապված, ես  համոզված ասում եմ, որ դրանից մեր տնտեսությունը միայն կտուժի, միայն կկորցնի։ Մենք տեղյակ ենք այդ մտահոգություններին, և մեր տնտեսական թիմը, այդ թվում՝ ԿԲ փորձագետների, ներկայացուցիչների հետ անընդհատ քննարկում ենք, և մենք կարծում եմ՝ վարում ենք ճիշտ տնտեսական քաղաքականություն, և այդ ճիշտ տնտեսական քաղաքականության արգասիք է այն աննախադեպ տնտեսական աճը, որ այսօր ՀՀ-ն ունի։ Բայց ես չեմ ասում, որ մենք չպետք է լսենք գործարարների ահազանգերը, այդ ահազանգերը պետք է արձանագրենք, վերլուծենք, եթե կա օբյեկտիվ խնդիր, այդ խնդրին պետք է արձագանքենք ճիշտ գործիքակազմերով։ Որևէ կերպ ՀՀ-ն փոխարժեքին և ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությանը չպետք է խառնվի, որովհետև հակառակ դեպքում մենք շուկայական տնտեսության համարումը կկորցնենք, ինչը շատ կարևոր է միջազգային տնտեսական քարտեզի վրա դրական երևալու առումով»։

Փաշինյանը վստահեցրեց, որ քաղաքացիներն իրենց մաշկի վրա այսօր զգում են տնտեսական աճը։

«Մենք հոկտեմբերին աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ենք սահմանել ՀՀ-ում։ Ընդ որում, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 16 տոկոս աշխատավարձի աճ է տեղի ունեցել։ Մենք այս տարի թոշակն ենք բարձրացրել։ Գիտեք, որ թոշակառուների անկանխիկ գործարքների հետվճարի համակարգն է ներդրվել։ Մյուս տարի ևս մեկ անգամ թոշակի բարձրացումներ են լինելու։ Տեղի է ունենալու նվազագույն աշխատավարձի բարձրացում»,- ասաց նա՝ նշելով, որ առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների ավելացումը կամ լավ ճանապարհները ևս կենսամակարդակի փոփոխություններ են առաջացնում։

«Հաջորդ տարվա բյուջեն լինելու է աննախադեպ, այս տարվա բյուջեն էլ է աննախադեպ։ Սակայն ամեն ինչ վարդագույն չէ, որովհետև մենք գիտենք, որ գործ ունենք ահռելի գնաճի հետ, որը հայաստանյան երևույթ չէ: Ընդհակառակը, արդեն միջազգային զեկույցներ կան, որ տարածաշրջանում ՀՀ-ում գնաճը թերևս ամենացածրն է կամ ամենացածրերից մեկը։ 

Մեր մեծագույն պրոբլեմը գնաճն է, որը գլոբալ երևույթ է, և անվտանգային միջավայրի հետ կապված հարցերը, որոնք այսօր ավելի շատ են հուզում մարդկանց»,- նշեց Փաշինյանը։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում