Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան

ԳԳոհար Սարգսյան

Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Լարսում մինչև ձյան գալը լուրջ դժվարություններ ունենք: Դրանք կապված են այն բանի հետ, որ հայտնի դեպքերի պատճառով ՌԴ համապատասխան ծառայությունները ստիպված են շատ ավելի մանրակրկիտ ստուգման ենթարկել մեքենաները, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, թողունակությունը պակասում է: Մենք և էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանյան գործընկերների հետ, վրացական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ հիմա Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ կետեր ավելացնելու հաշվին:

Այս առումով, ըստ նախարարի, փորձում են լուծումներ գտնել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում