Օրը՝ 60 վայրկյանում | 05.11.2022

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ վարչապետն ընտանիքի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված ծառատունկին:

Այսօր ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն է. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների:

Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ. Բայրամով:

Կոստրոմայի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել. սրճարան-ակումբի սեփականատերն ազգությամբ ադրբեջանցի մարզային պատգամավոր է:

Իրանը ԱԹՍ-ներ է մատակարարել Ռուսաստանին ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ. Աբդոլլահիան:

Կիևը Վաշինգտոնից կստանա 400 միլիոն դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման վտանգը նվազագույն է. Ստոլտենբերգ:

Անկարան հավանություն կտա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը միայն իր պահանջները կատարելու դեպքում. Էրդողան:

Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումները կապված են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների հետ. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում