Շիրակում աշնանացան ցորենի մշակության ծախսերի փոխհատուցման ծրագրին դիմել է 7800 ֆերմեր

ՔՔրիստինա Մկրտչյան

Հացահատիկի կրճատված ցանքատարածությունները վերականգնելու համար կառավարությունը հաստատել է սուբսիդավորման ծրագիր: Այս անգամ գյուղացուն ոչ թե սերմացու, դիզվառելիք կամ պարարտանյութ է տրամադրվելու, այլ անկանխիկ գումար:

Ռոման Համայակյան (Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ) - Նախորդ ծրագրերը՝ դիզվառելիք և սերմացու, այս ծրագիրը հաստատված է հավաստագրված սերմերով ցանքի իրականացման դեպքում՝ 120 հա, որը իր մեջ ներառում է սերմացու, դիզվառելիքի և պարարտանյութի համար մասնակի փոխհատուցում, իսկ ոչ հավաստագրված սերմերով ցանք իրականացնելու դեպքում՝ 70 հազար դրամ՝ մենակ պարարտանյութի և դիզվառելիքի:

Չհավաստագրված է համարվում նաև գյուղացու՝ բերքահավաքից ստացած սերմը։ Եվ այն ցանելու դեպքում փոխհատուցում կստանա՝ հա-ի համար 70 հազար դրամի չափով։

Ռոման Համայակյան - Բնակիչների կողմից մուտքագրվել են դիմումներ մինչև հոկտեմբերի 25-ը։ 7800 շահառու է դիմել համայնքներից ցանք իրականացնելու համար, մինչև նոյեմբերի պետք է ցանքը իրականացվի։ Մեկ շահառուի կողմից չպետք է գերազանցի 100 հա-ն:

Ախուրյանցի ֆերմերն արդեն դիմել է ծրագրից օգտվելու համար։ Նա այս տարի ցորենի ցանքատարածություններն ավելացրել է 9 հա-ով։ Ցանկանում է օգտվել հա-ի դիմաց 120 հազար դրամի փոխհատուցման ծրագրից։

Արա Սերգոյան (ֆերմեր) - 120-ի ես բնական, Ռուսաստանից ներկրված սերմ եմ ցանել, 8 հա-ն էլ առաջին վերարտադրության սերմ եմ ցանել։ 31 հա գրանցված է սերմերի գործակալության, առաջին վերարտադրության սերմ կստանանք:

Գումարը միանգամից չի տրամադրվելու: Նախ համայնքապետարանը պետք է հաստատի, որ ֆերմերը պահանջված նորմերով է իրականացրել ցանքսը, ապա գումարը կփոխհատուցվի շահառուի բանկային հաշվին։

Ռոման Համայակյան - Շահառուների կողմից համայնքի կամ վարչական պատասխանատուին, իրականացնում են համատարած մոնիթորինգ և շահառուների ցուցակը ներկայացվում է էկոնոմիկայի նախարարություն, նախարարությունը փոխանցում է, հետո՝ շահառուի բանկային հաշվին:

Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ այս աշուն մոտ 3600 հա ցորեն ավելի են ցանել, ըստ պատասխանատուների՝ այս թիվը մինչև նոյեմբերի 15-ը դեռ կմեծանա։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում