Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: 

Ծնվել է 1945 թվականի օգոստոսի 19-ին Կիրովական քաղաքում (այժմյան՝ Վանաձորում):

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։

1992 թվականից դասախոսել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1996-2008 թվականներին Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել 1995-1999 թթ.:

2008 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:

Շահվերդյանի արվեստին բնորոշ են դասական գործերի նոր ու ինքնատիպ ընթերցումը, վառ թատերայնությունը և ասելիքի հոգեբանական խորությունը, սիմվոլներն ու մետաֆորները, վիզուալ գեղեցկությունը։

Նրա «ռեժիսորական» ներկայացումներում կարևորվում են ոչ թե դերասանի անհատականությունը, այլ ռեժիսորական գաղափարները դերասանի միջոցով մատուցելը։ Ռեժիսորական լուծումները և գերապատվությունը ռեժիսուրային նրա բեմադրությունների մեկնակետերն են։

Նրա լավագույն բեմադրություններ են համարվում Ա. Չեխովի «Երեք քույր», Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» և Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։

Նրա բեմադրություններում առաջին պլանում ռեժիսուրայի կարևորումն է։ Նրա ներկայացումները կոչվում են ռեժիսորական, քանի որ ռեժիսորական լուծումները գերակա դիրք ունեն դերասանական խաղի նկատմամբ։

Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (1996), արժանացել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի (2016):

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում