Մարտունու ինտենսիվ խնձորի այգին կարծրատիպեր է կոտրում

ՄՄարիա Գաբրիելյան

Փնջով այս խնձորները աճում են ճյուղի բարակության, մեկուկես մետրանոց ծառերի վրա: Պտղի մշակությամբ ոչ այդքան հայտնի Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղում տանձ, խնձոր, անգամ՝ ծիրան աճեցնելու նախաձեռնությունը Թաթուլի եղբորն էր, Ավստրիայում երկար ժամանակ ինտենսիվ այգեգործությամբ զբաղվելուց հետո:

Թաթուլ Դումանյան (այգեգործ) - Ինքը եկավ, էդ օրն ասեց՝ էսի սենց եք անում, էնի նենց եք անում ու թողեց գնաց, ու ես սկսեցի Յութուբով չարչարվելը, ոնց եմ սարքում, ոնց եմ անում:

Քարքարոտ, անմշակ հողատարածքը ինտենսիվ այգու վերածելու համառ նպատակով Թաթուլը 2018-ին թողեց հիմնական աշխատանքն ու լծվեց այս գործին:

Թաթուլ Դումանյան - Հենց էդ առաջին տարին ծառը տնկում ենք, ծաղկում ա ու պտուղը տենում ենք:

Ճիշտ է՝ առաջին տարին բերք ստացավ, բայց այգու մի մասը կորցրեց, հետո միջազգային փորձն ուսումնասիրեց ու գտավ Գեղարքունիքի ցրտաշունչ գոտուն լավ հարմարված՝ դիմացկուն այս մի քանի սորտը:

Թաթուլ Դումանյան - Երկու տեսակի խնձոր ունենք, որ ոչ մեկը չունի. «Ռեդ տոպազ»-ն ա, և մենք նոր՝ «Բայա Մարիսա»-ա, ինքը մեջը կարմիր ա և պիտանի ա ուտելու և ջրալի ա, հյութի արտադրության համար ա լավ, և չիպսեր են, չէ, հիմա սարքում, գույնը շատ գեղեցիկ: Ստեղ մենք ունենք «Ռեդ Ջոնապրինց», դա հոլանդական սելեկցիա ա՝ «Գոլդեն դելիսյուս»-ի և «Գալա»-ի խառնուրդ ա:

Բարձր բերքատվությամբ խնձորի ինտենսիվ այգին ամբողջովին պաշտպանված է կարկուտից, ոռոգվում է արմատային սնուցման համակարգով ու պարարտացվում է՝ երաշխավորելով բարձր եկամուտ:

Թաթուլ Դումանյան - Ավանդականից 1.5 անգամ, իրա նույն տեսակի պտուղը ավելի մեծ ա լինում:

- Մեկ ճյուղը միջինը ինչքա՞ն է տալիս:

- Ուրեմն, եթե մենք քանակին թողենք, ինքը տեսնում եք՝ ոնց ա բռնում, ինքը շատ կբռնի, բայց որպեսզի ծառը չվնասվի, չջարդվի: Երրորդ տարին ինքը պետք ա 20 կգ խնձոր տա:

Թաթուլի աճեցրած խնձորները լավ ճանաչում են մարզային գյուղշուկայում: Ասում է՝ ուրախ է, որ կարողացել է կարծրատիպեր կոտրել համայնքում, որ Մարտունիում միայն կարտոֆիլ ու հացահատիկ չի, որ աճում են:

Թաթուլ Դումանյան - Մարդիկ իմանան, որ իրանց նոր տարվա խնձորը, որ Երևանից պետք ա գնեն, ինչ որ Նոր Գեղիի այգիներից առնեն, կարան իրանց սեփական հայաթում ունենան:

- Մինչ այս չէի՞ն մշակում: 

- Մշակում են, ունեցել ենք, ավանդական ծառեր ենք ունեցել, որոնց տեսքով, տեսակով վաճառքի ենթակա չեն եղել:

Տեղական սորտերից էլ է հնարավոր լավ տեսքով բարձր բերք ստանալ ու ցանկացած բնակլիմայական գոտում աճեցնել, միայն թե պետք է ճիշտ խաչասերում անել՝ վստահեցնում է հմուտ այգեգործը:

Թաթուլ Դումանյան-  Մենք գտնվում ենք 1800 մ բարձրության վրա ու նաև բացի բարձրությունը ցուրտ ա մեր տարածքը: Բոլոր տարածքների համար կան նախատեսված ծառեր և պտուղներ, բոլոր բարձրությունների վրա կարելի ա դնել ծառ, ստանալ պտուղ, բայց նայած բարձրությանը՝ ինչ տեսակի:

Ընտանեկան բիզնեսում մեծից փոքր գործի են անցել, տարվա վերջին բերքն են հավաքում: Այգեգործը մեծ հպարտությամբ է նշում, որ իր օրինակով համայնքում պտղատու այգիներ են հիմնվում:

Թաթուլ Դումանյան - Ամեն գյուղում 3-4 տղա ա լինում, որ ցանկություն ունի լավ բան անելու, էդ գյուղը զարգանում ա: Սպիտակ սարոշկայով էլ կարելի ա գրագետ գյուղատնտեսություն անել, դրա համար պետք էլ չի Ամերիկա հայտնաբերել, կա աշխարհի փորձը, տղե՛ք, բերեք իրանցից նայենք, լավը նայենք, գոնե սովորենք ու արդյունքը կստանանք:

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում