1,5 տրլն դրամով ավելի առևտուր, քան նախորդ տարի. ինչ ազդեցություն է ունենում շրջանառության մեծացումը

ԼԼիլիթ Ասատրյան

Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 20-ը ներառյալ Հայաստանում առևտրաշրջանառությունը կազմել է 7 տրլն 677 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 24.8 տոկոսով կամ 1.5 տրլն դրամով: Տպագրվել են 477 մլն 217 հազար ՀԴՄ և հաշվարկային փաստաթուղթ՝ 7.5 տոկոսով կամ 33 մլն 382 հազարով շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Երևանյան խոշոր առևտրի կենտրոններում նկատել են այս ակտիվությունը:

Տաթևիկ Իսոյան (խանութ-սրահի գանձապահ-վաճառող) - Վերջին ժամանակահատվածում առևտուրը ավելի է ակտիվացել մնացած տարիների համեմատ, և հիմնականում նաև օտարերկրացիներն են սկսել ավելի շատ գնումներ կատարել:

Տեղական հագուստ արտադրող ընկերության խանութում ևս տեմպերը բավականին լավն են՝ ընդգծում է աշխատակիցը:

Անի Աբրահամյան (խանութ-սրահի վիզուալ մերչենդայզեր) - Շատ մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր հայկական արտադրանքը ոչ միայն հետաքրքրում է հայ սպառողին, այլ նաև օտարերկրյա, ու բավականին շատացել են օտարերկրյա սպառողները: Ընդհանուր առմամբ, նախորդ տարիների համեմատ, առևտրի դինամիկան աճել է այս տարի, ու ամեն ինչ անում ենք, որ ոչ միայն հայկական սպառողին, նաև արտասահմանյան սպառողների համար կարողանանք ավելի նորություններ արտադրենք:

Մասնագետների գնահատմամբ՝ մեծածախ առևտուրը վերջին ամիսներին ավելի ակտիվ է, քան մանրածախը: Ինչ վերաբերում է ՀԴՄ-ներով և փաստաթղթերով արտացոլված տվյալներին՝ նշում են:

Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Ավելի համեստ աճի պայմաններում տպված ՀԴՄ-ների՝ մենք ունենք ՀԴՄ-ներով շրջանառության ավելի մեծ տեմպերի աճ, դա նշանակում է, որ, էսպես պատկերավոր՝ մեկ չեկը ավելի է թանկացել: Դա նշանակում է, որ այն սուբյեկտները, որոնք որ նպաստել են առևտրի շրջանառության ընդլայնմանը, պատկանում են եկամտային ավելի բարձր սեգմենտին, և տվյալ դեպքում, այո՛, մեր տնտեսական ակտիվության վրա այս պահին վճռական դերակատարում ունեն Ռուսաստանից եկած այցելուները, որոնք որ ոչ միայն առևտրի, այլև այլ ոլորտներում նպաստում են տնտեսական ակտիվության աճին:

Արմեն Քթոյանն ընդգծում է՝ շրջանառության մեծացման մեջ որոշակի դերակատարում է ունեցել նաև գնաճը: Առևտրի աճը միայն տնտեսության վրա չէ, որ դրական է ազդում:

Արմեն Քթոյան - Տնտեսական մեծ ակտիվություն է նկատվել հանրային սննդի, կացության հատվածներում: Սրանք էն ոլորտներն են, որտեղ ներգրավված աշխատողները էսպես շատ մեծ եկամուտներ չեն ստանում, և էդ ոլորտների ակտիվացումը որոշակիորեն թույլ կտա եկամուտների առումով որոշ բարելավումներ ունենալ: Նույնը առևտրի ոլորտի մասով պետք է ասենք. առևտրի ոլորտում ներգրավված են ոչ բարձր եկամուտ ունեցող անձինք, առևտրի ակտիվացումը թույլ կտա իրենց մասով ևս մի ինչ-որ մասնաբաժնով եկամտի ավելացում արձանագրել:

Ընթացիկ ամսվա առևտրի տվյալները ամբողջությամբ կամփոփվեն նոյեմբերին, սակայն առկա տվյալով այն աճել է ամեն ամիս, իսկ ամենաակտիվ առևտուրը արձանագրվել է սեպտեմբերին:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում