ԴԴավիթ Մուրադյան

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությունը երկկողմանի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է. Նեդ Փրայս

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությունը երկկողմանի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է. Նեդ Փրայս

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությունը երկկողմանի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Երկու ղեկավարներին էլ կոչ ենք արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձևաչափով։ Երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր ԱԳ նախարարներին, նրանք հայտնվեցին նույն սենյակում»,- նշել  է Փրայսը ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության հարցում ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ-ն է ցուցաբերում, չկա։

«1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ իր արտաքին քաղաքական շահերը հետապնդելու»,- ասել է Փրայսը:

Նա հերքել է հայ-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման հարցում արևմտյան երկրների, մասնավորապես, ԱՄՆ-ի՝ ինքնագովազդ անելու մեղադրանքները։ Փրայսի խոսքով՝ այս հարցում Վաշինգտոնի միակն նպատակն է. «Օգնել Բաքվին և Երևանին միասին աշխատել՝ հասնելու համապարփակ և կայուն խաղաղության և, ի վերջո, կյանքեր փրկել»։ 

«Ես չգիտեմ, թե այդտեղ ի՛նչն է համարվել որպես ինքնագովազդ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Անդրադառնալով մոտ ապագայում Ռուսաստանում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում անցկացնելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին, Փրայսն ընդգծել է՝ Երևանը և Բաքուն պետք  որոշեն՝ արդյոք ՌԴ նախագահի հրավերն օգտակար կլինի տևական խաղաղության հասնելու հարցում:

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում