ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան նոտա է ուղարկել Իսրայելին՝ խնդրելով հակաօդային պաշտպանության համակարգեր. Կուլեբա

Ուկրաինան նոտա է ուղարկել Իսրայելին՝ խնդրելով հակաօդային պաշտպանության համակարգեր. Կուլեբա

Կիևը պաշտոնական նոտա է ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ Ուկրաինային անհապաղ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ հայտարարել է  արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։

Նա նշել է, որ Կիևը երկար ժամանակ է հորդորում է Իսրայելին համագործակցել հակաօդային պաշտպանության ոլորտում:

«Մենք չենք տեսնում օբյեկտիվ պատճառներ, թե ինչու դա չպետք է տեղի ունենա, բայց դա տեղի չի ունենում: Իրանը կարմիր գիծ է Իսրայելի համար: Այն բանից հետո, երբ Իրանը դարձավ Ուկրաինայի դեմ ագրեսիայի անմիջական մասնակիցը, Իսրայելում Ուկրաինային օգնելու հարցում կասկածները պետք է փարատվեն: Մենք մեր իսրայելցի գործընկերների հետ կաշխատենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Կուլեբան:

Նախարարի խոսքով՝ եթե Իսրայելի քաղաքականությունն Իրանի ապակառուցողական գործողություններին հետևողականորեն հակազդելն է, ապա եկել է ժամանակը, որ Իսրայելը բացահայտ կանգնի Ուկրաինայի կողքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում