ԴԴավիթ Մուրադյան

Ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձությունների. Պուտին

Ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձությունների. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ աշխատանքի և երկրների միջև հարաբերությունների մասին։ Նախագահն ասել է, որ ԱՊՀ գործընկերները մտահոգված են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացմամբ, և ինքը նրանց մանրամասն տեղեկացնում է իրավիճակի մասին, սակայն դա չի ազդում երկրների միջև հարաբերությունների խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իհարկե, գործընկերները շահագրգռված և անհանգստացած են ռուս-ուկրաինական ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ճիշտ է, այստեղ այնքան անսպասելի բան չկա, և ես մանրամասն տեղեկացնում եմ մեր գործընկերներին այս մասին»,- ասել է Պուտինը: 

Նա նաև  հավելել է, որ ԱՊՀ երկրների հաղորդակցման ձևաչափերը պահանջված են.

«Մեր դաշնակիցները, մեր գործընկերները ցանկանում են աշխատել նման ձևաչափերով, այս իմաստով ոչինչ չի փոխվում»:

Պուտինը նաև հավելել է. «Մենք ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձությունների, նաև  այն ամենին, ինչը  կատարվում է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև․ մենք բոլորս լավ գիտենք այդ ամենը»:  

Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում