ՄՄարիամ Մխիթարյան

Բլինքենն Ալիևի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձը և տարածաշրջանի տրանսպորտային կապերը

Բլինքենն Ալիևի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձը և տարածաշրջանի տրանսպորտային կապերը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։ Բլինքենը երախտագիտություն է հայտնել դրական քայլերի համար, որոնք Ադրբեջանը և Հայաստանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, ներառյալ՝ վերջերս ԱԳ նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները:

Պետքարտուղար Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 ռազմագերիների ազատ արձակումը և կոչ է արել նախագահ Ալիևին շարունակել աջակցել խաղաղ գործընթացին։ ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների աջակցությունը, ներառյալ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորածների որոնման և նույնականացման, ռազմագերիների վերադարձի և այլ հարցերում: Նա ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը: Միաժամանակ անհրաժեշտ է համարել, որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը և կենտրոնանան բանակցված համաձայնագրի վրա՝ որպես կայուն խաղաղության միակ ճանապարհ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում