Մենք այստեղ ենք` լսելու, հասկանալու, թե ինչ կարող է ակնկալվել մեզանից. Նենսի Փելոսի

ԱԱնուշ Մուրադյան

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Հայաստանում հայտարարեց՝ օրենսդրի քննարկմանը շուտով կներկայացնեն ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Կոնգրեսականները, սակայն, դիվանագիտորեն շրջանցեցին Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Ռազմական հնարավոր աջակցության մասին հարցին Նենսի Փելոսին նշեց՝ Հայաստան են եկել, որ լսեն՝ ինչ է ակնկալում Երևանն իրենցից: Խոսնակը նաև տեղեկացրեց՝ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի միանալու հնարավորությունը: 2004-ից գործող ու ցածր եկամուտ ունեցող երկրներին ֆինանսական աջակցություն ցուցաբերող այս ծրագրին Հայաստանը միացավ 2006-ին, բայց 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո ԱՄՆ-ն գործակցությունը այս ձևաչափում չշարունակեց:

Իսկ այսօր Փելոսին շարունակ խոսում էր Հայաստանի ժողովրդավարության մասին, համարում, որ այն չի կարող գոյություն ունենալ առանց անվտանգության: Վաշինգտոնի համար, ըստ խոսնակի, մեր երկրի անվտանգությունը կարևոր է, և շարունակելու են հանդես գալ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում