ԳԳոհար Սարգսյան

Ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակցային վիճակը. նախագիծ

Ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակցային վիճակը. նախագիծ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքը հանել ընդհանրապես: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճն ու տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման և ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում