ՄՄարիամ Մխիթարյան

Նոր տիտղոսներն արքայազն Ուիլյամին կդարձնեն միլիարդատեր

Նոր տիտղոսներն արքայազն Ուիլյամին կդարձնեն միլիարդատեր

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամը միլիարդատեր է դարձել, երբ նրան տրվել է Ուելսի արքայազնի տիտղոսը՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո, գրում է Daily Star թերթը:

Ըստ աղբյուրի՝ դա նշանակում է, որ Ուիլյամն այժմ ունի 128 հազար ակր (մոտ 52 հազար հեկտար) հող Անգլիայում և Ուելսում։ Անցյալ շաբաթ նրա կարողությունը գնահատվում էր 34 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 40 միլիոն դոլար), նոր տիտղոսների և դրանց կից հողերի շնորհումից հետո այն հասել է մինչև 1,1 միլիարդ ֆունտի (1,3 միլիարդ դոլար):

Ուելսի արքայազնի տիտղոսից բացի, Ուիլյամը հորից՝ Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չառլզ Երրորդից կստանա շոտլանդական տիտղոսներ, ներառյալ՝ Ռոթսեյի և Քորնուոլի դքսի տիտղոսները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում