ՄՄարիամ Մխիթարյան

Կանադայի փոխվարչապետ Ֆրիլանդը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ԶԼՄ-ներ

Կանադայի փոխվարչապետ Ֆրիլանդը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ԶԼՄ-ներ

Կանադական CBC հեռուստաալիքը պնդում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է ուկրաինական արմատներով Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդի թեկնածությունը։

Գործող գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հեռանալու է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։ 2021 թվականին Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուներ կարող են դառնալ Արևելյան Եվրոպայի երեք կին քաղաքական գործիչներ՝ Խորվաթիայի և Լիտվայի նախկին նախագահներ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և Դալյա Գրիբաուսկայտեն, ինչպես նաև էստոնայի նախկին ղեկավար Կերստի Կալյուլայդը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն չորս աղբյուր Բրյուսելից, Վաշինգտոնից և Օտտավայից պնդում է, որ Ֆրիլանդը միջազգային շրջանակներում հիշատակվել է որպես Ստոլտենբերգի հնարավոր հետնորդ։

Նշվում է, որ ռուսաց լեզվի և «Կրեմլի աշխատանքի» առանձնահատկությունների իմացությունը Ֆրիլանդի մեծ առավելություններն են:

Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք Ֆրիլանդը հետաքրքրվա՞ծ է այդ պաշտոնով։ Երբ լրագրողը հարցրել է հնարավոր նշանակման մասին, նա նշել է, որ արդեն երկու աշխատանք ունի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում