Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2022

ՀՀռիփսիմե Ղազարյան

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելության դերը:

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան, նա կմասնակցի է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

«Սուրմալու»-ում անհետ կորած համարվող քաղաքացու մարմին կամ մասունք չի հայտնաբերվել. որոնողական աշխատանքները դադարեցվում են:

Ռուսաստանը բարձրացնում է մարտունակությունը Տաջիկստանում և Ղրղզստանում՝ Աֆղանստանի իրավիճակի պատճառով. Շոյգու:

Ղրիմը պետք է կրկին դառնա ուկրաինական տարածքի մաս. Էրդողանի խոսնակ:

ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի Դեր Զոր նահանգում հարվածել են Իրանի հետ կապված խմբավորոումներին:

Վաշինգտոնը մտադիր է հայտարարել Կիևին 3 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մասին:

Ուկրաինական հացահատիկի արտահանման ծովային միջանցքը արդյունքներ է գրանցում. Վոլոդիմիր Զելենսկի։

Իրանցի սահմանապահները Աֆղանստանի հետ սահմանին 1,4 տոննա թմրամիջոց են առգրավել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում