ՀՀռիփսիմե Ղազարյան

Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի ընտրանուն. Վահան Բիչախչյանն առաջին գոլը խփեց ընտրանու կազմում

Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի ընտրանուն. Վահան Բիչախչյանն առաջին գոլը խփեց ընտրանու կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ ընկերական խաղում, ուժերը չափեց Շվեդիայի ընտրանու հետ: 

Առաջին խաղակեսից հետո Շվեդիայի ընտրանին հաղթում էր 2:0 հաշվով: 16-րդ և 34-րդ րոպեներին գոլերի հեղինակներ էին դարձել համապատասխանաբար Էմիլ Ֆորսբերգը և Մարկուս Դանիելսոնը: 

38-րդ րոպեին Շվեդիայի հավաքականն ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայան Լարսոնի հարվածը hետ մղեց մեր ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

64-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ խփելով առաջին գոլն ազգային հավաքականի կազմում։

Բիչախչյանի գոլը խաղը փրկելու հույսեր արթնացրեց, սակայն 84-րդ րոպեին Մարկուս Բերգը երրորդ գնդակն ուղարկեց Դավիթ Յուրչենկոյի դարպասը՝ 3:1: Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց վերջին 10 խաղում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում