ՀՀռիփսիմե Ղազարյան

ԵԼ. Գոլառատ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Ռոմային»

ԵԼ. Գոլառատ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Ռոմային»

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Օլդ Տրաֆորդում» կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղն անբարենպաստ ելք ունեցավ «Ռոմայի» համար: Տանտերերը հաղթեցին խոշոր՝ 6:2 հաշվով: 

9-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշն առաջ մղեց մանկունյանցիներին: 15-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցն ու հավասարեցրեց հաշիվը: 33-րդ րոպեին  Էդին Ջեկոն հաշվի մեջ առաջ մղեց «Ռոմային», սակայն հյուրերի առավելությունը պահպանվեց մինչև 48-րդ րոպեն, որից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գոլային հրավառություն կազմակերպեց:

Նախ Կավանին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ապա խաղակեսի միջնամասում խփեց նաև իր երկրորդ գոլը: 71-րդ րոպեին այս խաղում իր երկրորդ գոլը խփեց նաև Ֆերնանդեշը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Երեք րոպե անց Պոլ Պոգբան հաշիվը դարձրեց 5:2: 87-րդ Գրինվուդը խփեց իր թիմի 6-րդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 6:2:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հադիպմանը:

Մայիսի 6-ին կայանալիք պատասխան դիմակայությունից առաջ «Ռոմայի» շանսերը նվազագույն են: Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս խաղում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց «Արսենալին»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում