Վանանդ. գյուղ, որ ապահովում է կորիզավոր տնկանյութի 15-20 տոկոսը

ՀՀայկուշ Ասլանյան

Վանանդի հողերը տարեցտարի քարերից մաքրվում, մշակության համար դառնում են նպաստավոր: Տնկարանի այս տարածքը մի ժամանակ նույնպես քարուտ էր: Մանուկյաններն այն մաքրել, պարարտացրել ու պտղատու ծառերի տնկիներ են դրել: Տնկանյութը ստանում են կորիզից: Պատահել է, որ կորիզը գնել-ցանել են, բայց որակյալ տնկի չեն ստացել: Հիմա տնկանյութը ստանում են իրենց աճեցրած մրգերի կորիզներից:

Ջիվան Մանուկյան (հողագործ) - Ծուխ տված կորիզ են ծախում, դնում ես՝ չի ծլում:

Վանանդը 80-ականներից մասնագիտացել է տնկարանային արտադրության ոլորտում: Խորհրդային պլանային տնտեսության տարիներին կորիզավոր տնկանյութի մոտ 30 տոկոսը Վանանդն էր մատակարարում: Այսօր համայնքի դերը կիսով չափ նվազել է:

Ջիվան Մանուկյան - 15-20 տոկոսը Հայաստանի մասշտաբով մեծ թիվ է, որովհետև շատը ներմուծում ենք Իսպանիայից: Ես արտադրում եմ սեղանի սորտ՝ ինտենսիվ այգու համար. նուշի մասին է խոսքը:

Մանուկյանների տնտեսությունում նուշի, սալորի, ծիրանի, դեղձի մոտ 70 հազար տնկի կա՝ հարուստ տեսակներով: Տնտեսվարողն այնպիսի սորտեր է ընտրում, որոնց պտուղը հյութեղ լինելուց բացի նաև դիմացկուն լինի: Երևանյան-14 տեսակի ծիրանը, օրինակ, շալախին գերազանցում է թե՛ որակով, թե՛ առատ բերքատվությամբ: Դրան լավ ծանոթ են չրագործները:

Ջիվան Մանուկյան - Երկու հեկտար այգի եմ դրել, ոչ մի հատ շալախ չեմ դրել: Երևանյան-14-ը և՛ արտահանվում է, և՛ ծառի վրա չիր է լինում: Դրան ծուխ չեն տալիս, բնական չիր է լինում, լիքը պահանջարկ կա: Հայաստանը կարող է միլիոնավոր տոննա չիր արտադրել:

Նուշի տեսակներ էլ կան, որ ներմուծում է. շուտ են բերքատու դառնում և շատ պտուղ են տալիս: Նոր տեսակներ ստանալու համար հողագործը նաև փորձարկումներ է անում:

Ջիվան Մանուկյան - Դեղձը արված է նշենու արմատակալի վրա, որը հարուստ արմատային մաս ունի և տարիների ընթացքում նորմալ բերքատվություն է ապահովում: Էս պահին հասունացող սալոր ունենք՝ միջահաս, ուշահաս, սեպտեմբերին հասնող սալոր ունենք ընտիր, սիրուն մաշկով:

Կորիզավորներից բացի՝ նաև ընդավորների՝ տանձի, խնձորի, սերկևիլի տնկիներ է դրել: Կորիզից տնկի ճանապարհը 2 տարի է: Յուրաքանչյուր տնկանյութ հատուկ խնամք է պահանջում:

Ջիվան Մանուկյան - Հանգիստ չի, աշխատատար պրոցես է, պետք է տեր կանգնես: Օրինակ՝ տարածքում լավ շուն կար, բայց ես նրան տեղափոխեցի, որովհետև տնկարանի միջով գնում, պատվաստը կոտրում էր:

Կարկտաբեր ամպերն այս տարածքում շատ են, դրա համար հակակարկտային 17 կայան են ամրակայել: Ոռոգման ջուրն էլ, որ ստանում են Ախուրյանի ջրամբարից, այնպես է բաշխվում, որ բույսին անհրաժեշտ խոնավությունը մշտապես պահպանվի:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում