Ամբողջահատիկ ցորենի արժեշղթայի ուսուցման և ռեսուրսային կենտրոն՝ Իջևանում

ԱԱրևիկ Աբելյան

Իջևանում դռները բացեց Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և առայժմ միակ ուսումնական և ռեսուրսային կենտրոնը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ Տավուշի մարզում իրագործվող «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթայի» մի օղակը:

Նաննա Սկաու (ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար) - Այստեղ կարող են գալ բոլորը` ընտանիքներով, նաև զբոսաշրջիկներ: Ողջունելի կլինի, եթե ունենան նաև իրենց ներդրումը: Այս կենտրոնը հնարավորություն է տալիս հասկանալու ամբողջահատիկ հացի իրական նշանակությունը;

Նորաբաց կենտրոնում այցելուներին ներկայացվեց արժեշղթայի անցած ճանապարհը: Ծրագիրը մեկնարկել էր 2020 թվականի աշնանը: 71 ֆերմերի տրամադրվել էր ամբողջահատիկ ցորենի սերմացու՝ 35, 400 կգ, 2021-ին ստացված բերքը 425 տ էր:

Հընթացս գործարկվեց արդիական սարքավորումներով հագեցած ամբողջահատիկի եզակի ալրաղացը, մի քանի հացաթխման արտադրամասեր էլ վերազինվեցին՝ սննդի անվտանգության չափանիշներով ամբողջահատիկ հաց և հացամթերք արտադրելու համար:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Վերամշակողներին ներկայացվել են տարբեր տեխնոլոգիաներ՝ հնարավորություն ընձեռելով նվազեցնել իրենց արտադրական ծախսերը, ունենալ ավելի մրցունակ արտադրանք, և այսօր արդեն վերջնական կետն է, որ սպառողին է վերաբերում. սպառողը առողջ սննդակարգով ինչպես կարող է բարձրացնել իր արտադրողականությունը:

Կենտրոն այցելողները կունենան սովորելու, իրենց ձեռքով ամբողջահատիկ հաց և խմորեղեն պատրաստելու հնարավորություն, նրանց կօգնեն վերապատրաստված հացթուխները; Առիթը բաց չթողեցին առաջին հյուրերը: Իրենց ամբողջահատիկ արտադրանքով էին ներկայացել հացաբուլկեղեն արտադրողները: Կողբի արտադրամասը ծրագրում ներառվել է մեկ տարի առաջ:

Ռուզաննա Եղիկյան (Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի հացի և խմորեղենի արտադրամասի մենեջեր) - Օգտագործում ենք ամբողջահատիկ ալյուրը հացի մեջ, խմորեղենի մեջ, դրանով ցույց ենք տալիս նաև, որ ոչ միայն հացի, այլև քաղցարվենիքի մեջ կարելի է օգտագործել. շատ առողջարար և օգտակար է:

Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ՝ կենտրոնը առաջինն է, բայց վերջինը չի լինի, կստեղծվի նաև մյուս մարզերում:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում